Ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին

Ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին
Ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին

Քիչ առաջ Երեւանում  ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա թիկնազորին։ Պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը շրջել է թիկնազորի ավտոշարասյունի ուղեկցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

«Մեր ստացած այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից մեր տեղեկատվությունը չհերքեցին։Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր հարցին ի պատասխան նշեց․ «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»։ Factor.am-ի հստակեցնող հարցին, իսկ կոնկրետ Գագիկ Խաչատրյանի եւ նրա թիկնազորի նկատմամբ այսօր իրականացվե՞լ է «ասֆալտին փռելու» օպերացիա, Ահարոնյանն արձագանքեց․ « Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի»»,-նշում է աղբյուրը։