Անդրեյ Ռուդենկոն և Տոյվո Կլաարը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել  Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային քննարկումների ներկա իրավիճակը՝ հաջորդ 56-րդ փուլի նախօրեին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը: