Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտի» անդամների միջեւ տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով

Երեկ գիշերը Ամիրյան փողոցում Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտի» անդամների միջեւ տեղի ունեցած դեպքով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությանը։

«Միջադեպը տեղի էր ունեցել Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ: «Ռեստարտի» անդամները փորձել էին Նարեկ Մալյանին նետելաղբարկղը, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից: Միջադեպից հետո «Ռեստարտի» անդամները բերման են ենթարկվել. ոստիկանություն էր հրավիրվել նաեւ Նարեկ Մալյանը: Նրանք բոլորն այժմ ազատության մեջ են»,-նշում է աղբյուրը: