Ժողովրդավարության ինդեքս. Հայաստանը նկատելի առաջընթաց ունի, բայց դեռ հիբրիդ ռեժիմ է. Lragir.am

Economy Intelligence Unit-ը հրապարակել է Ժողովրդավարության համաթիվը, որը գնահատում է աշխարհում երկրների ժողովրդավարության մակարդակը: Այս մասին տեղեկացնում է Lragir.am-ը:

Համաթիվը կազմելիս հաշվի են առնվում մի շարք ցուցանիշներ՝ ընտրություններ և պլյուրալիզմ, իշխանությունների գործունեություն, քաղաքական մշակույթ, քաղաքացիական ազատություններ, բնակչության ազդեցություն քաղաքականության վրա:

Երկրները բաժանվել են 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդ ռեժիմ և ավտորիտար ռեժիմ: Հայաստանը ցանկում 86-րդն է և ներառված է հիբրիդ ռեժիմով երկրների շարքում: Հայաստանի հարևաններից Վրաստանը 89-րդն է, Ադրբեջանը՝ 146-րդը:  Հայաստանը ամենաբարձր միավոր ստացել է ընտրությունների և պլյուրալիզմի ցուցանիշով, ամենացածրը՝ քաղաքական մշակույթի: Հայաստանը ներկայացվում է նկատելի առաջընթաց արձանագրած երկրների շարքում:

Նշվում է, որ հիբրիդ ռեժիմով երկու երկրներ՝ Հայաստանն ու Ուկրաինան, առարկայական քայլեր են արել ժողովրդավարության ուղղությամբ: Երկու երկրներում անցկացված ընտրությունները գնահատվել են ազատ և արդար:

Մանրամասները՝ այստեղ