Pegasus ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ- Երևան- Ստամբուլ երթուղով չվերթերը

Pegasus ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ- Երևան- Ստամբուլ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ և կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flypgs.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Այդ մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից։