«Այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տարոն Մարգարյան, Մանվել Գրիգորյան, Գագիկ Խաչատրյան… Էլ ո՞ւմ անունը տամ, չմոռանամ, էլի, մեկին: Տարբեր մանր ու մեծ չինովնիկներ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել ՀՀ-ում»․ այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է հեղափոխությունից երեք ամիս անց։ Անցել է երեք ու կես տարի․ ի՞նչ են անում այժմ Փաշինյանի ցուցակի ենթադրյալ թալանչիները:
Factor TV-ն փորձել է պարզել՝ վարչապետի մատնանշած դեմքերը հեղափոխական իշխանության ջանքերի շնորհիվ արդյո՞ք վերադարձրեցին ժողովրդից գողացվածը: Վարչապետի ցուցակին անդրադառնանք անուն առ անուն:
Մանրամասն՝ տեսանյութում