Վանեցյանն իր դաշինքի ցուցակում ընդգրկել է անձի, ում դեմ ժամանակին իր իսկ ղեկավարած կառույցի միջոցով քրեական գործ էր հարուցվել․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակի 11-րդ համարը Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն է։

Ուշագրավ է, որ 2019 թվականի ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Միհրան Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։

2019 թվականի ապրիլի 18-ին, երբ դեռ ԱԱԾ տնօրեն էր Արթուր Վանեցյանը, ԱԱԾ աշխատակիցների ներկայությամբ խուզարկության էր ենթարկվել Միհրան Պողոսյանի առանձնատունը։

Ստացվում է, Վանեցյանն իր դաշինքի ցուցակում ընդգրկել է մի անձի, ում դեմ ժամանակին իր իսկ ղեկավարած կառույցի միջոցով քրեական գործ էր հարուցվել ու մեղադրանք էր առաջադրվել»։