20 մարզիկ արժանացել է ՀՀ սպորտի վարպետի կոչման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով մարզական բարձր կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Կոչումները մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

20 մարզիկ արժանացել է ՀՀ սպորտի վարպետի, իսկ 16 մարզիկ՝ այդ թվում բռնցքամարտի աշխարհի արծաթե մեդալակիր Դավիթ Չալոյանը, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Լիանա Գյուրջյանը, ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, շնորհավորելով մարզիկներին վաստակած կոչումների առթիվ, հետագա հաջողություններ և ավելի բարձր նվաճումներ է մաղթել նրանց: