Հայ սամբիստները Եվրոպայում մեդալներ են նվաճել

Մինսկում ընթացքող Սամբոյի Եվրոպայի բաց գավաթի մինչև 58 կգ քաշային կարգում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել հայ մարզիկները՝ Տիգրան Կիրակոսյանը (ոսկե), Դավիթ Հովսեփյանը (արծաթե) ու Կարեն Սարգսյանը (բրոնզե)։

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը,  Դավիթն ու Կարենը շուշեցի են, երկուսն էլ տեղահանված ընտանիքներից են։

Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Տեղահանության բարդ ու դժվարին խնդիրների միջով անցնելով՝ մեր մարզիկները բարձր ոգով ու պատրաստակամությամբ իրենց պայքարն են մղում նաև այս բնագավառում՝ նպաստելով օտար երկրներում Արցախի ճանաչելիության բարձրացմանը»։