Արարատ Միրզոյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Հայաստանի  արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության 58-րդ համաժողովի աշխատանքներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ»,- գրել է Հունանյանը: