COVID-19-ի դեմ Pfizer պատվաստանյութի ձեռք բերված խմբաքանակը բաշխվել է և հասանելի է առողջության առաջնային պահպանման օղակներում` պոլիկլինիկաներում և պատվաստումային շարժական կետերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Pfizer-ով կարող են պատվաստվել 12 տարեկանից բարձր բոլոր անձինք (12-18 տարեկանները` ծնողի ստորագրությամբ):
Որպես բուստեր դեղաչափ`Pfizer պատվաստանյութը կիրառելի է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց: