Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ. հրավիրել է Մոսկվա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նշվում է, որ Վլ. Պուտինը Փաշինյանին հրավիրել է Մոսկվա, իսկ ՀՀ վարչապետը ընդունել է Պուտինի հրավերը: