Փաստերի ստուգման հարթակից հայտնում են․
«Ինստագրամ սոցիալական հարթակում շուրջ 71 հազար, իսկ Ֆեյսբուք սոցիալական հարթակում շուրջ 166 հազար հետևորդ ունեցող Zona Positive էջը տեսանյութ է տարածել, ըստ որի ռուսական ավիացիան Խարկովի երկնքում է։ Տեսանյութի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ այն հին է։
Տեսանյութը նկարահանվել է 2020 թ․ մայիսի 4-ին, երբ ռուսական ավիացիոն ուժերը Մոսկվայի երկնքում փորձնական թռիչքներ էին անում մայիսի 9-ին կայանալիք շքերթին ընդառաջ»։
