Տարածված տեսանյութը, ըստ որի՝ ռուսական ավիացիան Խարկովի երկնքում է, հին է․ FIP.am

Փաստերի ստուգման հարթակից հայտնում են․

«Ինստագրամ սոցիալական հարթակում շուրջ 71 հազար, իսկ Ֆեյսբուք սոցիալական հարթակում շուրջ 166 հազար հետևորդ ունեցող Zona Positive էջը տեսանյութ է տարածել, ըստ որի ռուսական ավիացիան Խարկովի երկնքում է։ Տեսանյութի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ այն հին է։

Տեսանյութը նկարահանվել է 2020 թ․ մայիսի 4-ին, երբ ռուսական ավիացիոն ուժերը Մոսկվայի երկնքում փորձնական թռիչքներ էին անում մայիսի 9-ին կայանալիք շքերթին ընդառաջ»։

Возможно, это изображение (небо)