Արաբկիրի 35-րդ փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 3-ին, ժամը 23։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։53-ին։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։