ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Factor.am-ի հետ զրույցում բացահայտեց, որ 2016-ին իր հրաժարականի պատճառը եղել են իր ու ընտանիքի դեմ նախկին իշխանության կողմից հրահրված ճնշումներն ու ահաբեկումները։ Դիտարկմանը, թե որպես ՄԻՊ՝ ինքը կտրուկ գնահատականներով ու հայտարարություններով հանդես չի եկել, ինչպես այսօր, Անդրեասյանը պատասխանեց.
«Ես շատ վատն եմ եղել որպես ՄԻՊ, ես ինձ գնահատում եմ իսկապես շատ թերի, շատ սխալներ եմ արել, ներողություն եմ խնդրել շատ հաճախ։ Որովհետև արել եմ իմ ուժերի ներածի չափով, եղել եմ մարդիկ, որոնք վախեցրել են, ահաբեկել են ինձ, իմ ընտանիքին, և այդ ամենը եղել է մի իրավիճակ, որ ես եղել եմ զգուշավոր պաշտպան»: Կարեն Անդրեասյանը հավելեց նաև, որ գործել է 50 տոկոսի չափով. «Էն չարածի համար հիմա ափսոսում եմ»: