Ռուսաստանը մտադիր չէ ոտնահարել Ուկրաինայի ժողովրդի իրավունքները. Լավրով

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությունները նպատակ ունեն փրկելու մարդկանց, դեմիլիտարիզացնելու և դենացիֆիկացնելու այդ երկիրը, որպեսզի նման բան այլևս չկրկնվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին նիստին հեռարձակված տեսաուղերձում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը հարգում է ուկրաինացի ժողովրդին ու մտադիր չէ ոտնահարել այդ երկրի քաղաքացիների իրավունքները:

«Միլիոնավոր ուկրաինացիներ այսօր բնակվում են Ռուսաստանում: Մեզ համար նրանք մերոնքական են: Միասին մենք միշտ եղել ենք ու կլինենք շատ ավելի ուժեղ ու հաջողակ»,- հայտարարել է ԱԳ նախարարը:

Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայում «նեոնացիզմի հետևողական տարածքումն ու ճշմարտության ու ազատության դեմ զանգվածային հարձակումներն» իրականացվում են ԱՄՆ և նրա դաշնակիցների  թողտվությամբ:

«Վաշինգտոնի գլխավորությամբ հենց հավաքական Արևմուտքի քաղաքականությունն է հանգեցրել նրա, որ 2014 թվականից Կիևի ռեժիմը պայքարում է սեփական ժողովրդի դեմ: Բոլոր նրանց դեմ, ովքեր համաձայն չեն մայդանի նեոնացիստական արժեքների հետ, ուկրաինական իշխանությունների հանցավոր քաղաքականության հետ»,- ասել է Լավրովը: