Շանթ Հարությունյանին տեղափոխել են հիվանդանոց

Շանթ Հարությունյանին տեղափոխել են հիվանդանոց
Շանթ Հարությունյանին տեղափոխել են հիվանդանոց

Նոյեմբերի 5-ին ձերբակալված, այնուհետև կալավանավորված Շանթ Հարությունյանի առողջական վիճակն այսօր կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: 

Շանթ Հարությունյանը «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 24-ից հացադուլ էր հայտարարել: Նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանի տեղեկացմամբ՝ նախօրեին ևս, երբ ինքը հանդիպել էր Շանթ Հարությունյանին, նրա առողջական վիճակը վատ էր:

«Մեդիալաբի» հետ զրույցում, փաստաբանը նշեց, որ քիչ առաջ է տեղեկություն ստացել այն մասին, որ Շանթ Հարությունյանը տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: Փաստաբանը պատրաստվում է հանդիպել Շանթ Հարությունյանին:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը, ով նախորդ տարվա աշնանը «Ես սկսում եմ հեղափոխություն» բավանդակությամբ պաստառով նստացույց էր սկսել Ազատության հրապարակում, ձերբակալվեց նոյեմբերի 5-ին, երբ դեպի նախագահական նստավար երթի ժամանակ ստիկանների և Շանթի կողմնակիցների միջև բախումներ եղան, բենզինով լի շշեր պայթեցվեցին:

Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քր. Օր.-ի 316 հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

© Medialab.am