Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել.Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել.Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը
Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել.Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը

Երևանում Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը չի արգելվել, պարզապես տեղն է փոխվել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից՝ արձագանքելով սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկությանը, թե արգելվել է այս տարի անցկացնել Սուրբծննդյան տոնավաճառը:

Քաղաքապետարանից փոխանցեցին, որ այս տարի Սուրբծննդյան տոնավաճառը գործելու է  Հանրապետության Հրապարակին հարակից հատվածում՝ Երևանի 2750-ամյակի այգում:

Իսկ Հյուսիսային պողոտայում, որտեղ վերջին տարիներին անցկացվել է Սուրբծննդյան տոնավաճառը, այս անգամ տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն: