Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է rt.com-ը։

«Վստահ եմ, որ ձեր գործունեությունը այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը` ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,- ասված է Պուտինի ուղերձում։