ՀՀ նախագահի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին Մարզահամերգային համալիրում


Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Խորհրդարանը Վահագն Խաչատուրյանին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել էր մարտի 3-ին: Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը: