Էրդողանն ակնկալում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է մարտի 6-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին NTV-ի եթերում ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

«Այս պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, պետք է նստել բանակցային սեղանի շուրջ: Մեր նախագահը շատ ինտենսիվ դիվանագիտություն է վարում: Վաղը մեր նախագահը բանակցություններ կունենա Պուտինի հետ»,- հայտարարել է Քալընը: