Ադրբեջանական կողմը ականանետով թիրախավորել է Խրամորթին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական․ ԱՀ ՊԲ

Ս.թ. մարտի 7֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այդ մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից։