Վթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Մարտի 9-ին, ժամը 15։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և պատգարակով շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։