Ահազանգ՝ Գյումրու «Մագնիում» գործարանում ռումբի առկայության մասին.Factor

Այսօր ՝ժամը 13։00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում գործող «Մագնիում» գործարանում ռումբ կա տեղադրված։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Գործարանը գտնվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի հարևանությամբ։

Այս պահին փակ է դատարանի շենքից՝ Ալեք Մանուկյանի փողոցի սկզբնամասից Իսահակյան փողոց տանող հատվածը։

Մեքենաների երթևեկություն չի թույլատրվում, ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում։ Փրկարարները ստուգում են ռումբի տեղադրման մասին ահազանգի իսկությունը։