Ռուս-ուկրաինական պատվիրակությունների առաջիկա բանակցությունները կլինեն Ստամբուլում

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի հայտարարության համաձայն՝ նախագահները պայմանավորվել են ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Ստամբուլում:

Նախագահներն ընդգծել են Ուկրաինայում հրադադարի հաստատման և հումանիտար դրության բարելավման անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 29-30 ընկած ժամանակահատվածում: