Հրդեհ Դավիթ Բեկի փողոցում

Ապրիլի 13-ին, ժամը 10:54-ին Ճգնաժամային կառավարման աազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:05-ին, մարվել՝ 11:18-ին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։