Հիշողության թարմացում՝ բռնաճնշումների, սպանությունների, ազատ խոսքի սահմանափակման տասնամյակի մասին․ Factor.am. տեսանյութ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայանում է որպես ուժեղ և հաջողակ նախագահ, ով պիտի փրկի Հայաստանը, գրում է Factor.am-ը։

Տարբեր տեխնոլոգիաներով կերտվող Քոչարյանի նոր կերպարը, սակայն, հակասության մեջ է նրա կառավարման տասնամյակի փաստերի հետ։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները ժամանակի ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները որակել են որպես արյունոտ տասնամյակ։

Կասկածելի, երբեմն՝ առեղծվածային պայմաններում կյանքից զրկվել են բարձր պաշտոններ և ազդեցիկ դիրք զբաղեցրած անձինք, որոնց սպանություններն այդպես էլ չեն բացահայտվել, ընդդիմության ներկայացուցիչները ենթարկվել են բռնաճնշումների, փակվել են անկախ լրատվամիջոցներ։

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տասնամյակի քրոնիկոնը՝ տեսանյութում։