Քիչ առաջ, մի փոքր ուշացումով Ազատության հրապարակ է եկել Րաֆֆի Հովհաննիսյանը` որդու Կարինի եւ կնոջ`Արմենուհու ուղեկցությամբ: Մինչ Սերժ Սարգսյանը շարունակում է իր ելույթը` երդմնակալությունից եւ կաթողիկոսի օրհնությունից հետո, Ազատության հրապարակ եկած հազարավոր մարդիկ սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի երդմանակալության արարողությանը:
Ազատության հրապարակում մարդիկ վեր են պահել ՀՀ Սահմանադրությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը երգեց Հայաստանի հիմնը, ապա հայտարարեց, որ “Ոչ կեղծ ելույթներին, ոչ կեղծ երդմնակալությանը, ոչ կեղծ վեհափառին”:
«Սա մեր հրապարակն է, սա մեր հաղթանակն է, հաղթելու ենք միասին»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հազարավոր մարդիկ բացականչում են հի-մա, հի-մա, ինչպես ուղիղ 5 տարի առաջ երբ նույն հրապարակի հարթակից խոսում էր նախկին նախագահ, ընդդիմությանն առաջնորդող Լեւոն Տեր-Պետրոսյանը:
«Դարձի եկեք,-իշխանությունների դիմում Րաֆֆի Հովհաննիսյանը,-Մենք ձեր ստրուկը չենք»:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11-ին, Երեւանի մարզահամերգային համալիրում կայացել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում պաշտոնապես հաղթանակ տարած, գործող նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Անկախումից ի վեր, սա Հայաստանում տեղի ունցող թվով վեցերորդ նախագահական երդմնակալություն է:
Արարողությանը ներկա են միջազգային պատվիրակներ, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Վեհափառ, պարոն Սարգսյան, այսօր ժամը 6-ին եկեք այս հրապարակ եւ ասեք ներողություն ժողովրդին,-այս պահին ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը,-Օբամա, Պուտին եկեք այս հրապարակ եւ ասեք շնորհավոր այս ժողովրդին»:
«Դուք ունեք զադնի, եւ գնում եք այդ զադնիով»,-իշխանություններին է դիմել Րաֆֆի Հովհաննիսյանը:
© Medialab.am