Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել Բայդենի, Բլինքենի, Քլինթոնի և Թրյուդոյի դեմ

Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է կիրառում Արևմուտքի պետությունների դեմ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան պատժամիջոցներ է սահմանել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մոսկվայի սև ցուցակում հայտնվել են նաև Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական Ջեյք Սալիվանը, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ռուսաստանը պատժամիջոցների ցուցակի մեջ ներառել է նաև Կանադայի 313 քաղաքացու, այդ թվում՝ Կանադայի արտգործնախարարին և պաշտպանության նախարարին, իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին արգելել է մուտք գործել իր տարածք: