Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին

Վլադիմիր Զելենսկին Telegram-ում զետեղված իր տեսաուղերձում հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ ուկրաինական պատվիրակության բանակցությունները պետք Է շարունակվեն. դա դժվար Է, բայց կարեւոր, կողմերի դիրքորոշումները հնչում են արդեն ավելի իրատեսորեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հարկավոր Է, որ յուրաքանչյուրն աշխատի իր տեղում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում մեր պատվիրակության ներկայացուցիչները:

Դա կարեւոր Է, դժվար, բայց կարեւոր»,-ասել Է Զելենսկին: Նրա խոսքով՝ ինքը հույս ունի, որ լուծումը կլինի հօգուտ Կիեւի: Ավելի վաղ ուկրաինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան հայտնել Էր ռուսական կողմի հետ բանակցությունները վերսկսելու մասին:

Ավելի ուշ Զելենսկու օֆիսի ղերավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել Է, որ դրանք կշարունակվեն չորեքշաբթի օրը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին, ի պատասխան Դոնբասի հանրապետությունների խնդրանքի, Պետդումայի պատգամավորներին դիմելուց հետո Կրեմլում հրամանագիր Է ստորագրել ԴԺՀ-ի եւ ԼժՀ-ի ինքնիշխանության ճանաչման մասին: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում:

Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ,  Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: