Պարեկները ոչ ադեկվատ պահվածքով վարորդին բերման են ենթարկել ոստիկանություն

Պարեկային ծառայողները «Գործարանային» կայարանի մոտից ոչ ադեկվատ պահվածքով վարորդին բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Ոստիկանները Բագրատունյաց պողոտայում նկատել են հանդիպակաց գոտիով և մեծ արագությամբ երթևեկող «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա, որի վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու հրահանգին և շարունակել է վարել հանդիպակաց գոտիով, ապա մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ իջել է մեքենայից և դիմել փախուստի, սակայն պարեկները բռնել են նրան:

Վարորդը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, մոտ 10 րոպե ոստիկանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հրել նրանց, անկանոն շարժումներ արել: 32-ամյա վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: