«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի վանաձորցի Ռոզա Լինը՝ «Snap» երգով

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հանդես կգա «Snap»  երգով:

21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում, կոմպոզիտոր և պրոդյուսեր է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց, սակայն պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ճանապարհին լուրջ ազդեցություն է ունեցել նրա պրոդյուսինգով զբաղվող «Նվակ» կոլեկտիվը: 

Հոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է:Երգի հեղինակներն են կոմպոզիտորներ՝ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթանլ, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը:

Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան- Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը:

Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 19-ին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022»-ն այս տարի անցկացվելու է Թուրինում: Ռոզա Լիննը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին:

Այդ օրը ելույթ կունենան նաև Ալբանիայի, Լատվիայի, Շվեցարիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Լիտվայի, Նիդերլանդերների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Դանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի և Հունաստանի ներկայացուցիչները: