Ոսկեվազ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

Մարտի 19-ին, ժամը 21:34-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղում՝ «Հայասի Գրուպ»-ի գինու և կոնյակի գործարանի մոտակայքում, «Opel Zafira» (վարորդ` Գ. Պ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել. վերջինս հրաժարվել է բուժօգնությունից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, այնուհետև ուղղել են ավտոմեքենան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/489295.html 

© factor.am