Ծաղկաձոր քաղաքի մոտակայքում իրար են բախվել ավտոմեքենաներ

Մարտի 20-ին, ժամը 11։37-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևա-Սևան ավտոճա­նապարհին՝ Ծաղկաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների բախվել են մոտ 17 ավտոմեքենա․ կա 3 տուժած։