Ստեփանակերտը մասնակի հոսանքազրկված է. գազի խնդրին ավելացել է նաև լույսը.Factor

Քիչ առաջ Ստեփանակերտ քաղաքի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարումն անջատվեց։ Մարտի 8֊ից սկսած բնական գազից զրկված արցախցիներն այս անբարենպաստ եղանակային պայմաններում հնարավորություն չունեն նաև հոսանքով ջեռուցել տունը և հոգալ մյուս կենցաղային կարիքները։

Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է Factor.TV-ի լրագրողը։

Ստեփանակերտցիները Factor.TV-ի հետ զրույցում հայտնել են, որ պատերազմից հետո հոսանքազրկումներ հաճախակի են գրանցում` այն էլ օրը մի քանի անգամ։