Հայաստանում 34 295 քաղաքացի կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երրորդ դեղաչափով

Հայաստանում մարտի 27-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 114 184 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առաջին դեղաչափով իրականացվել է 1 110 158, երկրորդ դեղաչափով՝ 967 024 պատվաստում:

Խթանիչ պատվաստումների թիվը 34 295 է: