«Օսկար 2022». հայտնի են մրցանակակիրները

Հայտնի են «Օսկար 2022»-ի նոր մրցանակակիրների անունները: «Օսկար» 94-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 27-ին:

Հիմնական անվանակարգերում հաղթողների ցանկը հետևյալն է.

«Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում հաղթել է «Կոդա» (CODA) ֆիլմը,

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում՝ «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog),

«Լավագույն դերասան» է ճանաչվել Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ արքան» (King Richard) ֆիլմի համար,

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել Ջեսիկա Չեսթեյնը՝ «Թեմի Ֆեյի աչքերը» (The Eyes of Tammy Faye) ֆիլմում իր մարմնավորած կերպարի համար,

«Դյունա» (Dune) ֆիլմն «Օսկարի» է արժանացելավ մի քանի՝ «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։