ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ԱԱԾ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Հակոբյանը նշեց, որ իրեն ԱԱԾ են կանչել նախօրեին Սահմանադրական դատարանի առջև հնչեցրած կոչերի առնչությամբ:

«Մոտավորապես ասացին, որ Սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, հիմնականում շեշտը դրա վրա է դրված»,- ասաց Հակոբյանը: