Մեզ շարունակում են մտահոգել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ շարունակվող լարվածության մասին տեղեկությունները. ՄԱԿ խոսնակ

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկին տրված հարցին ի պատասխան, վերջինս ասել է. ‘’Մեզ շարունակում են մտահոգել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ շարունակվող լարվածության մասին տեղեկությունները։ Մենք ողջունում ենք ինչպես եռակողմ ձևաչափով դեէսկալացիայի ջանքերը, այնպես էլ ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությունը։ Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ հրադադարի լիարժեք հարգումն ու համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու համար’’, գրում է Ամերիկայի ձայնը։

Նա կրկնել է ցանկացած այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից զերծ մնալու մասին կողմերին հղված կոչը, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը: ‘’Մենք շարունակում ենք հորդորել, որ կողմերն ուղիղ բանակցությունների եւ առկա ձեւաչափերով գտնեն բոլոր կարեւոր հարցերի, այդ թվում տեղում գտնվող մարդկանց մարդասիրական կարիքները հոգալու պատասխանները’’, ասել է Դյուժարիկը: