Կան շատ հստակ ապացույցներ, որոնք վկայում են Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին. Մակրոն

Այսօր կան շատ հստակ ապացույցներ, որոնք վկայում են Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ռուսական բանակը, ամենայն հավանականությամբ, պատասխանատվություն է կրում դրա համար: Պատասխանատուները պետք է վճարեն դրա համար» ,-հայտարարել է Մակրոնը:

Նա նաև խոսել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին: «Ռուսաստանի նկատմամբ նոր սանկցիաներ պետք է կիրառվեն, որոնք պետք է առնչվեն նավթամթերքին ու ածխին», -նշել է նա: