Սպասվում է ուժեղ քամի. նախազգուշացում

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից բնակչությանը խորհուրդ են տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում: