Նիկոլ Փաշինյանի երեկվա կտրուկ արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը: Հենց նրան վարչապետը նկատողություն արեց կեցվածքի ու այնուհետ էլ՝ աշխատասենյակի ոչ պատշաճ վիճակի համար։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։
«Ով որ էս սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, ոչ մեկ չաշխատի, ոչ մեկ», – նշեց Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարի զայրույթի պատճառը մաքսատան աշխատասենյակում տեղադրված անխնամ դրոշն էր։ Պետեկամուտների կոմիտեից տեղեկացնում են՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել, հերթափոխի մյուս աշխատակցի հեռացման վերաբերյալ էլ դեռ տեղեկություն չկա։ Նա, ի դեպ, այսօր ծառայության էր. հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։ Ավելին` սկզբնաղբյուրում։