Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

Հանրապետության տարածքում մարտի 16-ին, 18-20-ը շրջանների զգալի մասում, 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, մարտի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում մարտի 16-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ արագությամբ։