Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով նախատեսվում է Իգոր Խովաևի այցը Երևան. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում է: Ծրագրվում են հանդիպումներ ադրբեջանցի գործընկերների հետ՝ քննարկելու նաև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր: Նախատեսվում է, որ նա կայցելի նաև Երևան:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի  14-ի ճեպազրույցին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՌԴ գործադրած ջանքերից:

Ըստ ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցչի՝ հաշվի առնելով գործընկերային հարաբերությունները՝ Խովաևը կողմերի հետ կքննարկի խաղաղության հաստատման հետ կապված բոլոր դետալները, դրանց կյանքի կոչման հնարավորությունները՝ հօգուտ հիմնախնդրի կարգավորման: