Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները։

Ի դեպ, այս գաղափարի հեղինակը Երևանի քաղաքապետարանի ‹‹Ակտիվ քաղաքացի›› հարթակում հաղթած ծրագրերից է։