Ձերբակալված անձի վերաբերյալ տեսանյութը հրապարակել էր aysor.am-ը, մանրամասները ներկայացնում ենք ստորև:
«Պարզվել է, որ անձը հանդիսանում է Նազարեթ Ֆրունզիկ-Հենրիկի Շատիրյանը, ով ապրիլի 12-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, տվել բացատրություն ու բաց է թողնվել», – aysor.am-ին փոխանցել են ոստիկանությունից:
Ավելի վաղ կայքի հրապարակման հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Խորհրդարանում տրանսգենդեր կնոջ ելույթի դեմ ԱԺ այգում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Շատիրյանը ցուցադրել էր դանակն ու հայտարարել, որ պատրաստ է դրանով «ուտիլզիացնել սեռական փոքրամասնություններին»: