Փաշինյանը և Միշելը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի առաջխաղացման ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները: ԵՄ-ն նախկինի պես շարունակում է հավատարմորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը»,- գրել է Միշելը: