Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Ապրիլի 23-ին, ժամը 16։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Լ․ Կ․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը։

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։