Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռում. Տեսանյութ

Ապրիլի 24-ին Մայր Աթոռի Ս. Գայանե վանքում մատուցվեց պատարագ և կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Հայոց հովվապետի առաջնորդությամբ հոգևոր դասի ու հավատացյալների թափորը շարժվեց Մայրավանքի բակում կանգեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ: Երկրպագության համար դուրս էր բերվել Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից եւ տեսանյութից, որը ներկայացնում ենք ստորև: